01 05 2024

Շատերն ասում են` մենք Ադրբեջանին հանձնում ենք 4 գյուղ, ես կասեմ` մենք Ադրբեջանից վերցնում ենք 4 գյուղ․ Փաշինյան

Շատերն ասում են` մենք Ադրբեջանին հանձնում ենք 4 գյուղ, ես կասեմ` մենք Ադրբեջանից վերցնում ենք 4 գյուղ․ Փաշինյան

Շատերն ասում են` մենք Ադրբեջանին հանձնում ենք 4 գյուղ, ես կասեմ` մենք Ադրբեջանից վերցնում ենք 4 գյուղ, Հանրային հեռուստատեսության եթերում հայտարարեց ՀՀ վարչապետը։

«Սահմանազատումը սկսում ենք Տավուշից, որովհետև այստեղ Ադրբեջանից վերցնում ենք ՀՀ–ի վրա հարձակվելու լեգիտիմությունը»,–կարծում է Փաշինյանը։

Ինչ վերաբերում է նրան, որ 4 գյուղի հարցը լուծելուց հետո Ադրբեջանը պարզապես կարող է հրաժարվել այդ նույն սկզբունքով գործընթացը շարունակելու պարտավորությունից, Փաշինյանն արձագանքեց. «4 գյուղերի հարցի չլուծումն ավելի շատ հնարավորություն կտա Ադրբեջանին դա անելու, քան 4 գյուղերի հարցի լուծումը, ընդ որում, էլի ուզում եմ հիշեցնել՝ 4 գյուղ ասելով նկատի պետք ունենալ, որ խոսքը այնպիսի գյուղերի մասին է, որոնք երբեք չեն եղել Հայաստանի Տավուշի մարզի կազմում։ 

Մենք այդպիսի բնակավայրեր չենք ունեցել, և Ալմա-Աթայի հռչակագրի տրամաբանությամբ դրանք գտնվել են Խորհրդային Ադրբեջանի կազմում։ Եվ ահա Ձեր հարցի պատասխանը՝ այս խնդրի չլուծումն Ադրբեջանին ավելի մեծ հնարավորություն կտա խուսափել այդ բանաձևից և այդ պայմանավորվածություններից, քան այս 4 գյուղերի հատվածում սահմանազատման գործընթացի չիրականացումը: 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ